«Ռոստովի» մամուլի քարտուղարությունն արձագանքել է թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի՝ Ռուսաստանի հավաքականը գլխավորելուն։ Մասնագետը մինչև այս տարվա դեկտեմբեր կհամատեղի աշխատանքը․
«Հպարտ ենք, որ մեր ակումբի գլխավոր մարզիչն աշխատելու է նաև Ռուսաստանի ազգային հավաքականում։ Մենք միշտ Ձեր կողքին ենք, Վալերի Գեորգիևիչ»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Ակումբի մամուլի քարտուղարությունը նաև մի տեսանյութ է հրապարակել, որում «Ռոստովի» տնային մարզադաշտը լուսավորված է Ռուսաստանի դրոշի գույներով և հաջողություն է մաղթում Կարպինին։