Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի 2-րդ տուրի խաղում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հաղթեց գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆին:
Հանդիպումը տևեց 1 ժամ 16 րոպե և ավարտվեց սերբ թենիսիստի օգտին` 6:4, 6:3 հաշվով:
Մեկ այլ խաղում իսպանացի Պաբլո Կարենո-Բուստան 2 ժամ 25 րոպեում տևած մրցավեճում հաղթեց խորվաթ Մարին Չիլիչին՝ 5:7, 6:4, 6:4:
3-րդ տուրում Ջոկովիչը կխաղա իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ Ֆոկինայի հետ, իսկ Կարենո-Բուստը ` գերմանացի Դոմինիկ Կեպֆերի հետ:
Վերջինս ջախջախիչ հաղթանակ տարավ ավստրալացի Մաքս Պուրսելի նկատմամբ: Հանդիպումը տևեց 1 ժամ 3 րոպե և ավարտվեց հօգուտ Գերմանիայի ներկայացուցիչ մարզիկի՝ 6:3, 6:0 հաշվով: