Հուլիսի 26-ին Տոկիոյի ՕԽ բռնցքամարտի մրցաշարում, 52 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարը սկսեց Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը։
Սողոմոնյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտում։
Կորյուն Սողոմոնյանը մեկնարկային մենամարտում մրցեց Ջալալ Յաֆայի հետ, ով ներկայացնում է Մեծ Բրիտանիան: Սողոմոնյանը պարտվեց, քանի որ մրցավարը երրորդ ռաունդում դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին:
Նշենք, որ մեր մյուս բռնցքամարտիկը՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով էր մեկնարկել Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Քառորդ եզրափակչում Բաչկովի մրցակիցը կլինի Ադրբեջանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր Տոկիոյի Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանը մեկնարկեց պարտությամբ։