Կանադայի հավաքկանը CONCACAF Gold Cup-ի խաղարկության քառորդ եզրափակչում հաղթեց Կոստա Ռիկային:
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով: Գոլերը հեղինակեցին Ջունիոր Հոյլեթը (18-րդ րոպե) և Ստիվեն Անտունեսը (68):
ԱՄՆ-ի թիմը դարձավ կիսաեզրափակչի վերջի մասնակիցը: Քառորդ եզրափակչում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթեցին Ճամայկային: Միակ գոլը 83-րդ րոպեին խփեց Մեթյու Հոփը:
Կիսաեզրափակչում ԱՄՆ-ն ուժերը կչափի Քաթարի հետ, որը քառորդ եզրափակչում հաղթանակ տարավ Սալվադորի նկատմամբ, իսկ Կանադան կհանդիպի Մեքսիկայի հետ, որը քառորդ եզրափակչում հաղթեց Հոնդուրասին:
Հիշեցնենք, որ Քաթարի հավաքականը ներկայացնում է Ասիական կոնֆեդերացիան, իսկ հյուսիսամերիկյան մրցաշարում մասնակցում է հյուրի կարգավիճակով։