Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ընկերական խաղի շրջանակում, մրցել է ՔՊՌ-ի հետ: Վերջինս անգլիական գրանդին հաղթել է 4-2 հաշվով:
Հաղթող թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Լինդոն Դայքսը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Չարլի Օսթինն ու Մոզես Օդուբաջոն: «Կարմիր սատանաների» կազմում աչքի են ընկել թիմ վերադարձած Ջեսի Լինգարդն ու Էնտոնի Էլանգան:
A stern test for a young United side in our second pre-season game.#MUFC
— Manchester United (@ManUtd) July 24, 2021