Նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» այսօր՝ հուլիսի 24-ի առավոտյան ստուգողական խաղ է անցկացրել «Նոայի» հետ:
Հանդիպումը կայացել է «Ուրարտու» մարզաբազայում և ավարտվել «Նոայի»՝ 2-0 հաշվով հաղթանակով: Արամ Հակոբյանի թիմի կազմում գոլեր են հեղինակել Տիգրան Սարգսյանը և Անդրեյ Տիտովը՝ աչքի ընկնելով համապատասխանաբար 32-րդ և 60-րդ րոպեներին:
Հիշեցնենք՝ «Նոան» երեկ երեկոյան ևս մեկ ստուգողական խաղ էր անցկացրել՝ 4-0 հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին:
Այսօր՝ հուլիսի 24-ին,«Ուրարտուն» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի՝ ժամը 19:00-ին մրցելով «Վանի» հետ: