«Ալաշկերտի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը Sport24-ի հետ զրույցում խոստովանել է, որ ցանկանում է աշխատել կանանց ֆուտբոլում․
«Ցանկանում եմ աշխատել կանանց ֆուտբոլում։ Շատերի համար այդ աշխատանքը հեղինակավոր չէ, չգիտեմ՝ ինչու է այդպես։
Բացի այդ, ես արդեն հաջողությունների հասել եմ կանանց ֆուտբոլում։ Ցանկանում եմ նշել, որ Հայաստանում ևս ինձ դուր էր գալիս աշխատելը։ Հիմա կարճատև արձակուրդի մեջ եմ, շուտով կլինեմ Ռուսաստանում։
Կապրենք, կտեսնենք՝ ես որտեղ կշարունակեմ մարզչական կարիերաս»,- ասել է Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ «Ալաշկերտը» հուլիսի 22-ին հայտարարեց Գրիգորյանի պաշտոնանկության մասին։
«Ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում մարզիչը ցանկություն հայտնեց վերադառնալ Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով»,- ասվում էր ակումբի տարածած հաղորդագրության մեջ: