Հարձակվող Մեմֆիս Դեպայը ընդգծել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ազդեցությունն իր տեղափոխության վրա:
«Սա իրականացած երազանք է: Շնորհակալ եմ ակումբի նախագահին ու տնօրենների խորհրդին, որ այն հնարավոր դարձրին:
Ես կտեղափոխվեի, նույնիսկ եթե Ռոնալդ Կումանն այստեղ չլիներ, որովհետև «Բարսելոնային» չի կարելի ասել «ոչ»: Ես ամեն դեպքում կտեղափոխվեի, բայց նա, անկասկած, մեծ ազդեցություն ունեցավ»,- Դեպայի խոսքերն է փոխանցում Marca-ն: