Կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումը, որը «Լիվերպուլից» տեղափոխվել է ՊՍԺ, խոստովանել է, որ ուրախ կլիներ փարիզյան թիմում տեսնել ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստ Պոլ Պոգբային։
«Կուզեի, որ Պոգբան մեզ միանար։ Նա ֆանտաստիկ է։ Ես մի քանի անգամ խաղացել եմ նրա դեմ․․․ի՜նչ խաղացող է։ Եթե ցանկացած թիմի ցանկացած ֆուտբոլիստի հարցնեք՝ կցանկանար արդյոք, որ Պոգբան իր թիմին միանար, բոլորը կպատասխանեն «այո», որովհետև նա մի շարք հմտություններ ունեցող հիանալի խաղացող է։ Նա աշխարհի ամենալավ կիսապաշտպաններից մեկն է»,- Վեյնալդումի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։
Հիշեցնենք՝ Պոգբայի պայմանագիրն ՄՅՈՒ-ի հետ ավարտվում է 2022-ին։