«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում մարզիչը ցանկություն հայտնեց վերադառնալ Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով:
Չնայած «Ալաշկերտի» համար կարևոր պահին, պարոն Նավոյանը ընդառաջեց մարզչին՝ նշելով, որ «Ֆուտբոլն, անշուշտ կարևոր է, բայց ընտանիքն առաջին տեղում է»:
Շնորհակալություն ենք մաղթում պարոն Գրիգորյանին կարճ ժամանակում կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթում մարզչին հետագա գործունեության մեջ:
«Ալաշկերտի» գլխավոր մարզչի անունը շուտով հայտնի կդառնա»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: