Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ համաժողովում որոշվել է, որ 2032թ.-ի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում: Բրիսբենը հայտ ներկայացրած միակ թեկնածուն է եղել, հայնտում է ՀԱՕԿ-ը:
Ավստրալիան երկու անգամ արդեն հյուրընկալել է ամառային օլիմպիական խաղեր՝ 1956թ.-ին՝ Մելբուռնում և 2000թ.-ին՝ Սիդնեյում: Առաջին անգամ խաղերի մայրաքաղաքն ընտրվել է նոր կարգով, որը գործում է 2019 թվականից:
Այսուհետ հայտ ներկայացրած երկրները հատուկ ընտրարշավներ չեն կազմակերպի: