L’Equipe-ն հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շուտով կարող է դառնալ ՊՍԺ-ի խաղացող:
Նշվում է, որ կողմերն արդեն պայմանավորվել են պայմանագրի պայմանների շուրջ:
ՊՍԺ-ն պատրաստ է Պոգբայի համար «Մանչեսթեր Յունայթեդին» վճարել մոտ 50 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե արդյոք նման փոխհատուցմանը համաձայն կլինեն բրիտանացիները:
Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ: