«Արսենալը» պաշտոնական կայքում հայտարարել է «Անդերլեխտի» կիսապաշտպան Սամբի Ալբերտ Լոկոնգայի հետ պայմանագիր ստորագրելու մասին: 21-ամյա բելգիացու հետ պայմանագիրը նախատեսված է հինգ տարի ժամկետով:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գործարքի արժեքը կազմել է 17,5 միլիոն եվրո:
Բելգիայի առաջնության վերջին կանոնավոր մրցաշրջանում Լոկոնգան անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։