«Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է շշուկներն այն մասին, որ մադրիդյան ակումբը կարող է կիսապաշտպան Սաուլ Նյիգեսին փոխանակել «Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանի հետ, որն ավելի վաղ 5 տարի հանդես է եկել «ներքնակների» կազմում։
«Ֆուտբոլային աշխարհում ամեն ինչ հնարավոր է։ Ոչ ոք չգիտի՝ այս բանակցությունների արդյունքն ինչ կլինի։ Գրիզմանը վերադառնում է «Ատլետիկո՞»։ Եթե դա տեղի ունենա, հաճելի անակնկալ կլինի։ Շատ շուտով դուք ամեն ինչ կիմանաք»,- Սերեսոյի խոսքերն է փոխանցում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։