Ֆորմուլա 1-ի Մեծ Բրիտանիայի Գրան Պրիում տեղի ունեցավ լուրջ վթար, որի էպիկենտրոնում հայտնվեց Red Bull- ի ավտոարշավորդ Մաքս Վերստապպենը։ Վերջինիս մեքենան հպվեց Հեմիլթոնի բոլիդին և Մաքսը դուրս եկավ երթուղուց ու բախվեց ցանկապատին։
Դեպքի տեսանյութը հրապարակել է Match հեռուստաալիքը:
Նշենք, որ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հաղթեց բրիտանական Գրան Պրին: