Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման դաջվածք է արել՝ նվիրված Եվրոպայի չեմպիոն դառնալուն:
Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում իտալացիները հաղթեցին Անգլիայի հավաքականին Եվրո -2020 եզրափակչում (1:1, 3:2՝ 11 մետրանոցներով): Դոննարուման դարձավ եզրափակչի հերոսը: 22-ամյա դարպասապահը ճանաչվել է նաև մրցաշարի լավագույն խաղացող: