Աշխարհի թիվ 1 ռակետ Նովակ Ջոկովիչը հաստատել է, որ իր ազգային թիմի կազմում մասնակցելու է Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերին։
«Ես շատ հպարտ եմ, որ մեկնում եմ Տոկիո և միանում մեր թիմին` պայքարելու օլիմպիական խաղերի ամենաբարձր տեղերի համար: Ինձ համար Սերբիայի հավաքականում խաղալը միշտ եղել է առանձնահատուկ ուրախություն և մոտիվացիա: Ամեն ինչ կանեմ սերբ երկրպագուներին ուրախացնելու համար», — գրել է Ջոկովիչը Twitter-ում:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն Տոկիոյում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Թենիսի մրցումները կմեկնարկեն հուլիսի 24-ին: