Իսպանական El Confidencial թերթը շարունակում է հրապարակել աուդիոձայնագրությունների պարունակությունը Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հայտարարություններով:
Նոր նյութում խոսվում է Պերեսի մտադրության մասին՝ փորձել ազդել իսպանական որոշ լրատվամիջոցների վրա: Ձայնագրություններն արվել են 2007 թվականի մարտից մինչև 2012 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:
«Մենք պետք է հաղթենք Marca-ին (իսպանական ամենահայտնի սպորտային թերթերից մեկը) և TVE-ին (իսպանական պետական հեռուստաընկերություն) հետ պայքարում: Այս կերպ մենք նրանց կմեկուսացնենք։
El Rondo (TVE հեռուստաընկերության ֆուրտբոլլային հաղորդաշար) այլևս գոյություն չի ունենա: Եթե սա մի քանի ամսվա խնդիր է, ապա այն անմիջապես կփակվի: Եթե մի քանի մրցաշրջան հետո դա լինի, ստիպված կլինեք սպասել: El Rondo-ն կվերանա: Հաղորդաշար կլինի «Ռեալի» մասին:
Marca-ից բացի այլ բան չի մնացել: Հիմա, ընկերս, ես պետք է Marca-ն վերցնեմ: Ոչ մեկը չի լինի, մնացածն էլ կճնշվեն՝ մենակ մնալով: Որովհետև հիմա Marca-ն նրանց հետ է: Դա վախեցնում է», — մեջբերում է Պերեսին El Confidencial-ը: