Իսպանական El Confidencial թերթը նոր ձայնագրություն է հրապարակել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի մասնակցությամբ։ Այս անգամ խոսքը Վիսենտե Դել Բոսկեի մասին է, որը 1999-2003 թվականներին զբաղեցրել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։
«Նա չի կարողանում մարզել, տակտիկայից գլուխ չի հանում։ Նա ապուշ է։ Ոչ ոք նրան աշխատանքի չի հրավիրում, որովհետև բոլորը գիտեն, որ նա մարզիչ չէ (ձայնգարությունն արվել է 2006-ին, երբ Դել Բոսկեն առանց ակումբի էր՝ ArmSport)։ Դել Բոսկեն կյանքիս ամենամեծ խաբեությունն էր։
Խոսեք «Բեշիքթաշի» նախագահի հետ (2004/05 մրցաշրջանում Դել Բոսկեն աշխատել է այդ ակումբում՝ ArmSport), թող պատմի՝ ինչ է զգում։ Դել Բոսկեն մարզիչ չէ, Կամաչոն է մարզիչ։ Իմ կյանքի ամենամեծ խաբեություն։
Ֆիգուն եկավ «Ռեալ» ու դարձավ Ռաուլի մտերիմ ընկերը, ու նրանք՝ Յեռոյի հետ միասին, կառավարում էին թիմը։ Դա խեղճ Վիսենտեի տեղը չէր։
Ասեք, նա պատրաստվում է գլխավորել հավաքակա՞նը։ Միայն դա էր պակասում։ Հասկանո՞ւմ ես»,- Պերեսի խոսքերն է փոխանցում թերթը։