Ֆրանսիական ՊՍԺ-ի նորեկ Սերխիո Ռամոսը խոսել է թիմակից Կիլիան Մբապեի ապագայի մասին: Ֆրանսիացի գոլահարը ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ».
«Խորհուրդ կտամ, որ նա մնա: Ճիշտ է՝ ես չեմ որոշում կայացնողը, բայց ցանկանում եմ, որ Մբապեն լինի մեզ հետ:
Ակումբին մեծ ֆուտբոլիստներ են պետք: Կիլիանը նրանցից մեկն է, ինչպես Նեյմարը: Երեքով մենք կարող ենք հասնել մեծ բարձունքների»,-ասել է Ռամոսը: