Քաթարի և Պանամայի ազգային հավաքականները 6 գոլ խփեցին CONCACAF GOLD CUP-ի խաղում: Հանդիպումը տեղի է ունեցել Հյուսթոնում հուլիսի 14-ի գիշերը (Երևանի ժամանակով) և ավարտվել է 3: 3 հաշվով:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին: Ընդմիջումից հետո Քաթարը երեք անգամ առաջ անցավ հաշվի մեջ, բայց Պանաման երեք անգամ կարողացավ հավասարեցնել հաշիվը: 79-րդ րոպեին 11 մետրանոցից վերջին գոլը խփեց պանամացի պաշտպան Էրիկ Դեվիսը: Երկու թիմերն էլ ունեն 1-ական միավոր և D խմբում կիսում են 2-3-րդ տեղերը:
Տուրի մյուս խաղում Հոնդուրասի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց Գրենադային։