Երևանում մեկնարկել է բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները:
Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 51-88 հաշվով պարտվեց Շվեցարիայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց շվեյցարացի Էմմա Շարդոնը, ով վաստակեց 20 միավոր:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Փաթիլ Եագուբյանն էր՝ վաստակած 19 միավորով:
Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 15-ին, ժամը 20:15-ին Ուկրաինայի հետ: