Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Վիկտոր Մոզեսը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխությանը, հայտնում է իտալացի անվանի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում:
29-ամյա նիգերիացի ֆուտբոլիստն արդեն ժամանել է Միլան` բուժզննում անցնելու համար: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա շուտով գործարքի մասին կհայտարարվի պաշտոնապես:
Աղբյուրի փոխանցմամբ, Մոզեսը կարող է «Ինտեր» տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով: Պայմանագրում կետ կլինի նրա տրանսֆերը 9 մլն եվրոյի դիմաց գնելու մասին:
Ընթացիկ մրցաշրջանում Մոզեսը «Ֆեներբահչեի» կազմում 7 հանդիպման է մանսակցել, որոնցում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ` հանդես գալով աջ հարձակողական կիսապաշտպանի դիրքում:
Ընդհանուր առմամբ նա կարիերայի ընթացքում 373 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 51 գոլի և 41 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը ֆուտբոլիստին 8.5 մլն եվրո է գնահատում: