Թենիսի պատմության լավագույն խաղացողներից մեկը՝ Ջոն Մակինռոյը փորձել է գուշակել, թե քանի Մեծ Սաղավարտի մրցաշար կհաղթեն լեգենդներ Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը.
«Ես հստակ պատկերացում ունեմ այն մասին, որ Ֆեդերերն այևս Մեծ Սաղավարտի ոչ մի մրցաշարում չի հաղթի: Նա, միանշանակ, կմնա իր 20 գավաթով: Ինչ վերաբերում է Նադալին, կարծում եմ, որ նա մեկը դեռ կարող է հաղթել: Ջոկովիչը դեռ 3-4 տարի կարող է խաղալ ու այդ ընթացքում հաղթել մինչև 5 մրցաշար:
Սա իմ գնահատականն է, բայց ամեն ինչ կախված է թենիսիստների առողջությունից: Եթե ոչ մի արտառոց բան տեղի չունենա, Ջոկովիչը կդառնա պատմության ամենաշատ՝ Մեծ Սաղավարտի տիտղոս նվաճած թենիսիստը»,-ասել է Մակինռոյը: