Թենիսի Մեծ Սաղավարտի տարվա երրորդ՝ Wimbledon-ի մրցաշարի տղամարդկանց պայքարում մնաց գլխավոր խաղը: Երկրորդ կիսաեզրափակչում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 3 սեթում՝ 7-6, 7-5, 7-5 հաշվով առավելության հասավ Դենիս Շապովալովի նկատմամբ:
Ռուս թենիսիստը համառ պայքար ծավալեց, սակայն Ջոկոն իր բարձունքում էր: Կանադայի ներկայացուցիչը մրցակցի մատուցումներից խլեց միայն 1-ը՝ սեփականներից զիջելով 3-ը: Ջոկովիչի անվան դիմաց գրանցվեց 9 էյս՝ մրցակցի 5-ի դիմաց:
Եզրափակչում Ջոկովիչը կմրցի Մատեո Բերետինիի հետ և հաղթանակի դեպքում Մեծ Սաղավարտի մրցաշարերի տիտղոսներով կհավասարվի Ռաֆայալ Նադալին ու Ռոջեր Ֆեդերերին:
Խաղը տեղի կունենա հուլիսի 11-ին: