«Անդերլեխտի» ավագ Վենսան Կոմպանին պաշտպանել է Բելգիայի հավաքականում իր թիմակից Սիմոն Մինյոլեին:
Երկրպագուները Մինյոլեի ուղղությամբ ճայթրուկ են նետել՝ վախեցնելով դարպասապահին: Կոմպանին մոտեցել է «Անդերլեխտի» երկրպագուներին ու նախատել վերջիններիս նման պահվածքի համար:
Հետո Կոմպանին սեղմել է Մինյոլեի ձեռքն ու հրավիրել ազատ հարված կատարելու: