«Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն առաջատարն է «Ոսկե խաղակոշիկի» մրցանակի համար պայքարում: Անցած հանգստյան օրերի արդյունքներով (Իմոբիելն հեթ-տրիկ ձևակերպեց «Սամպդորիայի» դեմ խաղում), իտալացին երեք գոլով առաջ անցավ իր ամենամոտ հետապնդողներից Ռոբերտ Լևանդովսկուց և Տիմո Վերներից:
«Ոսկե խաղակոշիկի» հավակնորդների առաջին տասնյակը հետևյալն է.
1․ Չիրո Իմոբիլե («Լացիո», 23 գոլ × գործակից 2.0 = 46 միավոր);
2-3: Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», 20 × 2.0 = 40);
2-3: Տիմո Վերներ (ՌԲ Լայպցիգ, 20 × 2.0 = 40);
4․Ջեյմի Վարդի (Լեսթեր, 17 × 2.0 = 34);
5․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», 16 × 2.0 = 32);
5․ Էրիկ Սորգա (Լորա Տալին , 31 × 1.0 = 31);
6․ Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի», 15 × 2.0 = 30);
7․ Իլյա Շկուրինը (ԲԿՄԱ, խփեց իր գոլերը ՝ խաղալով «Էներգետիկում» (Մինսկ) ՝ 19 × 1,5 = 28.5):
8-14: Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 14 × 2.0 = 28);
8-14: Վիսամ Բեն-Յեդեր (Մոնակո, 14 × 2.0 = 28);
8-14: Ռոմելու Լուկակու («Ինտեր», 14 × 2.0 = 28);
8-14: Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ», 14 × 2.0 = 28);
8-14: Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ («Արսենալ», 14 × 2.0 = 28);
8-14: Դենի Ինգս («Սաութհեմփթոն», 14 × 2.0 = 28):