«Ուրարտուի» անձնակազմն արդեն Սլովենիայում է։ Թիմն արդեն վաղը առաջին մարզումը կանցկացնի։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուրարտուն» Սլովենիա է մեկնել 24 ֆուտբոլիստներով։ Վնասվածքի պատճառով Մարիբոր չեն մեկնել Արսեն Բեգլարյանն ու Ջոնել Դեսիրեն։
Հավելենք, որ «Մարիբոր» – «Ուրարտու» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 8-ին Սլովենիայի «Լյուդսկի վրտ» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ Հանդիպումը կհեռարձակի «Շանթ» հեռուստաընկերությամբ։