Կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան մոտ է «Ռենից» հեռանալուն:
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի կայքը` երիտասարդ ֆրանսիացու տեղափոխությունն այլ ակումբ այս ամռանն անխուսափելի չէ:
«Ռենը» պատրաստ կլինի իր խաղացողին վաճառել 30 մլն եվրոյով, որպեսզի մեկ տարուց, երբ նա ազատ գործակալի կարգավիճակ ստանա, անվճար չհեռանա:
Կամավինգային ձեռք բերելով հետաքրքրվում են ՊՍԺ-ն ու ՄՅՈւ-ն: «Կարմիր սատանաների» ներկայացուցիչներն արդեն կապվել են խաղացողի և նրա գործակալի հետ: