Իսպանիայի հավաքականի դարպասապահ Ունայ Սիմոնը կիսվել է Շվեյցարիայի հետ անցկացրած խաղից ունեցած տպավորությունները։ Քառորդ եզրափակչի հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, և հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունն իսպանացիների կողմն է եղել։
Այս հաղթանակի շնորհիվ Իսպանիայի հավաքականը դուրս է եկել Եվրո-ի կիսաեզրափակիչ․
«Ֆուտբոլն արդարացի է, մենք իսկական հաղթողներ ենք։ Մի անգամ ես երկու 11-մետրանոց հետ մղեցի «Բետիսի» հետ խաղում։ Մի անգամ էլ մանկությանս տարիներին եմ կարողացել դա անել։
Զոմերին խաղի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կտայի» ,- ասել է «Աթլետիկի» դարպասապահը։