«Նոան» պայմանագիր է կնքել 24-ամյա կենտրոնական պաշտպան Իգոր Սմիրնովի հետ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սմիրնովը «Զենիթի» սան է, մինչև «Նոա» տեղափոխվելը նա հանդես է եկել «Զվեզդայի» կազմում:
Հիշեցնենք, որ կոնֆերենցիաների գավաթի խաղարկության որոկավորմա առաջին փուլում երևանյան թիմը կմրցի «Կուպսի» հետ:
Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 8-ին Երևանում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 15-ին մրցակցի հարկի տակ: