Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 25-ամյա պաշտպան Ռոբերտ Դարբինյանի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ռոբերտ Դարբինյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Տոլյատի քաղաքում, Կոնոպլյովի անվան ակադեմիայի սան է, հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովի» երկրորդ թիմի կազմում:
25-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր Երևանի «Փյունիկը»: Մինչ այդ հանդես է եկել «Ուրարտու», «Արարատ-Արմենիա» և «Շիրակ» ակումբներում:
Ռոբերտ Դարբինյանը նաև մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: