Հարձակվող Անտուան Գրիմանի ապագան «Բարսելոնայում» դեռևս որոշված չէ։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ ղեկավարներից ոմանք կասկածի տակ են դնում 30-ամյա ֆրանսիացու ապագան կատալոնական ակումբում։
«Բարսելոնան», որը ֆինանսական խնդիրներ ունի, մտադիր է առաջարկներ դիտարկել Գրիզմանի վերաբերյալ։ Փաստացի նա տրանսֆերային շուկայում է։
Գրիզմանի տրանսֆերը «Բարսելոնային» կօգներ միջոցներ տնտեսել։ Բայց հեռանալու հարցը դեռ հստակ որոշված չէ։ «Բարսելոնան» պիտի շահավետ առաջարկ ստանա, որպեսզի բաց թողնի նրան՝ հաշվի առնելով, որ նրան ձեռք են բերել 120 մլն եվրոյով։
Հիմա Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի ճամբարում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։