«Ռեալը» մտադիր չէ այս ամառ մեծ թվով տրանսֆերներ իրականացնել։
«Ռեալի» ղեկավարությունը Կառլո Անչելոտիին հայտնել է, որ ակումբը մտադիր չէ այս ամառ նոր ֆուտբոլիստների ձեռք բերել, եթե չստացվի պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի կամ Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հետ։
Այս մասին հայտնում է Marca-ն։
Իտալացին ըմբռնումով է մոտենում այն իրավիճակին, որում հայտնվել է ակումբը, և պատրաստ է աշխատել այն կազմի հետ, որն արդեն ունի։ Մասնավորապես, նա կարծում է, որ «Ռեալի» համար լուրջ ուժեղացում կլինի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որն ավելի վաղ վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս «Արսենալում»։