Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները մարզման ժամանակ աշխատել են 11-մետրանոց հարվածների վրա։ 11-մետրանոցների իրացման վրա աշխատել է ամբողջ թիմը, նույնիսկ Դավիդ դե Խեան և թիմի մյուս երկու դարպասապահները։
Դե Խեան, հիշեցնենք, Եվրոպա լիգայի եզրափակչի՝ «Վիլյառեալի» հետ խաղում, ՄՅՈՒ-ի կազմում վրիպել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի հավաքականն իր 101-ամյա պատմության մեջ առաջին անգամ չի կարողացել իրացնել 11-մետրանոցը 5 խաղ անընդմեջ։
Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Իսպանիայի հավաքականը կմրցի Խորվաթիայի հետ։