12.11.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Պաշտոնական․ Մայքլ Կարիկը հեռացվեց Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնից

    Ռեալի բաժնեմասի մի մասը կհանվի վաճառքի.Պերեսը հեղափոխություն է նախապատրաստում

    Սքոուլզը նշել է, թե որ ակումբ կտեղափոխվի Հալանդը, եթե Ման Սիթիին հեռացնեն ԱՊԼ-ից

    Գվարդիոլան կարող է վերադառնալ ֆուտբոլ՝ ՄՅՈՒ-ում ստեղծված իրավիճակի պատճառով

    Սկանդալ. Մանչեսթեր Յունայթեդի աստղերի միջև վեճ է բռնկվել ինքնաթիռում

    Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

    Սուպերհամակարգիչը հաշվարկել է Բարսելոնայի և Ռեալի չեմպիոնության շանսերը Լա լիգայում

    Ես և Մելիքյանը հետևում ենք նրան և ուզում ենք հրավիրել հավաքական․ Յուրա Մովսիսյանը՝ հնարավոր նորեկի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

      Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

      Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

        Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

        🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

        📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

        Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

        Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

        Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

        Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

          Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

          Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

          Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

          Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

          Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

          Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները

                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Վիկինգների արշավը շարունակվում է․ Դանիական հրաշքը՝ անդերսենյան մոտիվներով

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Միջազգային ֆուտբոլ, ՖՈՒՏԲՈԼ
                  01.07.21 / 12:45
                  0

                  Արդեն երկու դար է, ինչ դանիացի ամենահայտնի հեքիաթասացը համարվում է Հանս Քրիստիան Անդերսենը, սակայն Դանիայի ֆուտբոլի ներկայիս հավաքականը ևս ոչ պակաս գեղեցիկ հեքիաթ է գրում եվրոպական ֆուտբոլում։ Եվ սա, ի դեպ, առաջին հեքիաթը չէ․․․

                  Հավաքականի մեծագույն հաջողությունը, դա, անխոս,1992 թվականի սխրանքն էր։ Հարավսլավիայի հավաքականը, որը հայտնվել էր մրցաշարի եզրափակիչ փուլում, հենց սկզբից հեռացվեց մրցաշարից՝ քաղաքական թեմաների հետ կապված այդ երկրի դեմ ուղղված պատժամիջոցների պատճառով։ Հարավսլավիայի ընտրանուն փոխարինած Դանիայի հավաքականը կարողացավ հաղթել առաջնությունը՝ եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Գերմանիային։ Սա մինչ օրս դանիացիների նվաճած ֆուտբոլային ամենալուրջ տիտղոսն է։ Ի դեպ, հետաքրքիր մեկ փաստ․ այդ ժամանակ դանիացիների դարպասի պահապանը լեգենդար Պետեր Շմեյխելն էր՝ սկանդինավների ներկայիս առաջատարներից մեկի և և հիմնական դարպասապահ Կասպեր Շմեյխելի հայրը։ Դե ինչ, ընտանեկան ավանդույթները շարունակվում են։

                  Շաբաթ օրը Կոպենհագենը ցնծում էր և գրեթե բոլոր պատուհաններից լսվում էին այսպիսի ձայներ։ Տեսանյութը մեզ է ուղարկել Կոպենհագենում բնակվող մեր ընթերցողներից մեկը։

                  Իսկ ցնծության պատճառը մեկն էր․ Դանիայի հավաքականը 1/8 եզրափակչում 4-0 հաշվով ջախջախեց Ուելսի ընտրանուն և շարունակում է իր ոդիսականը Եվրո-2020-ում։

                  Դանիացիներն ամենավստահ, ամենագեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ ցուցադրող հավաքականներից մեկն են այս մրցաշարում, սակայն նրանց մեկնարկն այս Եվրոյում այդքան էլ նախանձելի չէր։ Նախ առաջին տուրում, ունենալով ահռելի առավելություն ֆինների նկատմամբ, նրանք զիջեցին նվազագույն հաշվով։ Այստեղ ինչ-որ տեղ հասկանալի էին պատճառները․ դանիացի ֆուտբոլիստներն այդ խաղում մտովի գտնվում էին Կոպենհագենի կենտրոնական հիվանդանոցում։ Բոլորդ գիտեք Էրիկսենի հետ կապված միջադեպի մասին, այնպես որ, կարիք չկա նորից այդ թեմային անդրադառնալու։

                  Մյուս խաղում «Օլսենի 11 ընկերները» պարզապես «ազդեցին» բելգիացիների նյարդերի վրա․ գրեթե ամբողջ խաղում նրանք չէին զիջում խմբի առաջատարին, իսկ որոշ ասպեկտներով նույնիսկ ավելի հաճելի էր նրանց խաղին հետևելը, քան բելգիացիների։ Չմոռանանք, որ հենց խաղի մեկնարկում դանիացիներն արդեն հաշվի մեջ առջևում էին, սակայն․․․ սակայն Բելգիայի ընտրանին իր զինանոցում ունի Կևին Դե Բրույնե մակնիշի ծանր հրետանի, ով էլ կամային հաղթանակ բերեց դանիացիներին 1-2 հաշվով։

                  Ծանր պարտությունից հետո, քչերն էին հավատում, որ «վիկինգները» կկարողանան ձեռնտու հաշվով հաղթել Ռուսաստանի հավաքականին։ Բայց չմոռանանք՝ այսօր խոսում ենք Քրիստիան Անդերսենի հայրենակիցների մասին։ Վերջապես դանիացիներին հաջողվեց հիանալի խաղի շնորհիվ ուրախ նոտայով ավարտել մեր այսօրվա հեքիաթի առաջին գլուխը։ 4-1 հաշվով հաղթանակ, խելահեղ հանդիպում, որն, անկասկած, խմբային փուլի զարդերից մեկն էր։

                  1/8 եզրափակչում դանիացիներին բաժին հասան «բրիտանական վիշապները»՝ Ուելսի հավաքականը։ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստները նվեր են մատուցել Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի խաղի մեկնարկից առաջ: Խաղի մեկնարկային սուլիչից առաջ Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներն իրենց 10 համարի մարզաշապիկն են նվիրել Քրիստիանին՝ Էրիկսենի ազգանունով, իրենց ստորագրություններով ու բարեմաղթանքներով:

                  Դանիացիներն, անկասկած, գնահատեցին այս գեղեցիկ ժեստը, սակայն ֆուտբոլը նաև աշխատանք է, որին պետք է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ։ Իսկ թե հյուսիսեվրոպացիներն ինչպիսի պրոֆեսիոնալիզմով են մոտենում իրենց աշխատանքին, սկանդինավները ցույց տվեցին այս խաղում։ Նախ հանդիպումը վալիացիները սկսեցին շատ ակտիվ, փորձելով անակնկալի բերել դանիացիներին։ Սակայն, ինչպես միջնադարյան պատմությունն է ցույց տալիս, անակնկալ մատուցել սիրում են հենց «վիկինգները», ովքեր չեն խնայում իրենց զոհերին։ 4-0, հեշտ ու գեղեցիկ հաղթանակ, և դանիացիները Բեյլին ու խաղընկերներին ուղարկում են գոլֆ խաղալու, իսկ իրենք շարունակում են զավթողական արշավը Եվրոպայի առաջնությունում։

                  Տպավորիչ աշխատանք է կատարում գլխավոր մարզիչ Հյումլանդը, ով այս Եվրոյում աչքի է ընկնում տակտիկական հետաքրքրի մտահղացումներով։ Շատ լավ տպավորություն են թողնում երիտասարդ ֆուտբոլիստներ Մեհլեն և Դամսգորը, Քրիստիանսնենը խաղադաշտում ամենուր է՝ պաշտպանությունից մինչև հարձակում, իսկ Շմեյխելն ու իհարկե, թիմի ավագ Կյաերը, ինչպես միշտ հանդիսանում են թիմի ոգին ու սիրտը․․․

                  1/4 եզրափակչում Դանիայի մրցակիցը կլինի Չեխիայի հավաքականը, որը ևս լավ տպավորություն է թողնում այս մրցաշարում, սակայն, ինչ-որ բան հուշում է, որ դանիացիները մոտ են ևս մեկ գլուխ ավելացնելու իրենց հեքիաթում․․․

                  Դանիան գերաարդյունավետ է գործում վերջին հանդիպումներում, իսկ չեխերն ավելի պրագմատիկ ֆուտբոլ են ցուցադրում, այնպես որ, խաղադաշտում կբախվեն երկու տարբեր խաղաոճեր ունեցող թիմեր, ինչ էլ ավելի հետաքրքիր դարձնում այս դիմակայությունը։

                  Ինչ-որ տեղ այս հեքիաթը հիշեցնում է Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» պատմությունը, և իսկապես, դանիացիներն այս մրցաշարում ապացուցում են, որ ցանկացած անճոռնի ճուտիկ կարող է վերածվել գեղեցիկ կարապի․․․ Շարունակեք հետևել Եվրոյի հանդիպումները մեզ հետ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է․․․

                  Վար Բաբայան

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Պաշտոնական․ Մայքլ Կարիկը հեռացվեց Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնից

                  12.11.26

                  Ռեալի բաժնեմասի մի մասը կհանվի վաճառքի.Պերեսը հեղափոխություն է նախապատրաստում

                  12.11.26

                  Սքոուլզը նշել է, թե որ ակումբ կտեղափոխվի Հալանդը, եթե Ման Սիթիին հեռացնեն ԱՊԼ-ից

                  12.11.26

                  Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

                  12.11.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Պաշտոնական․ Մայքլ Կարիկը հեռացվեց Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզչի պաշտոնից

                  14:50 / 12.11.26

                  Ռեալի բաժնեմասի մի մասը կհանվի վաճառքի.Պերեսը հեղափոխություն է նախապատրաստում

                  14:16 / 12.11.26

                  Սքոուլզը նշել է, թե որ ակումբ կտեղափոխվի Հալանդը, եթե Ման Սիթիին հեռացնեն ԱՊԼ-ից

                  13:15 / 12.11.26

                  Մերաբն ինքն է սկսել՝ հարվածելով հյուրին ու վիրավորելով նրա մորը. Մախաչևը բացել է փակագծերը

                  12:15 / 12.11.26

                  Նուրմագոմեդովը ձերբակալվել է Աբու Դաբիում․ հայտնի է, թե ինչ պատիժ է սպառնում ռուսաստանցի մարտիկին

                  11:11 / 12.11.26

                  🎥 Զանգվածային ծեծկռտուք Աբու Դաբիում․ Խաբիբի զարմիկը հարձակվել է UFC-ի նախկին չեմպիոնի վրա

                  10:10 / 12.11.26

                  Գվարդիոլան կարող է վերադառնալ ֆուտբոլ՝ ՄՅՈՒ-ում ստեղծված իրավիճակի պատճառով

                  00:30 / 12.11.26

                  Սկանդալ. Մանչեսթեր Յունայթեդի աստղերի միջև վեճ է բռնկվել ինքնաթիռում

                  00:10 / 12.11.26

                  Հայտնի է, թե ով կարող է փոխարինել Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնում

                  23:40 / 11.11.26

                  Սուպերհամակարգիչը հաշվարկել է Բարսելոնայի և Ռեալի չեմպիոնության շանսերը Լա լիգայում

                  23:10 / 11.11.26

                  Ես և Մելիքյանը հետևում ենք նրան և ուզում ենք հրավիրել հավաքական․ Յուրա Մովսիսյանը՝ հնարավոր նորեկի մասին

                  22:40 / 11.11.26

                  Մբապեն վնասվածք է ստացել. հայտնի են մանրամասները

                  22:06 / 11.11.26

                  Նախընտրում եմ վաղը ես գոլ չխփեմ, միայն թե թիմը հաղթի․ Կոնոմիսը` Հայաստանի դեմ խաղի մասին

                  21:40 / 11.11.26

                  Հայաստանի դեմ խաղը մեզ համար եզրափակիչի պես է․ Ապոստոլոս Մանցիոս

                  21:15 / 11.11.26

                  Մեր յուրաքանչյուր խաղացող ուժերի 100 տոկոսը պետք է թողնի դաշտում․ Բանդիկյանը` Կիպրոսի դեմ խաղի մասին

                  20:40 / 11.11.26

                  Մենք նրան հրավիրել ենք հավաքական, սակայն ինքը չի ուզել միանալ․ Եղիշե Մելիքյան

                  20:18 / 11.11.26

                  Ահազանգ Ֆրանսիայի հավաքականում․ ինչո՞ւ է Մբապեն բաց թողել Իտալիայի դեմ խաղից առաջ վերջին մարզումը

                  19:02 / 11.11.26

                  Պարտության մատնեց հարազատ Լիվերպուլին ու հեռացավ. Ֆեներբահչեն հրաժեշտ է տվել Դիրկ Կայտին

                  18:15 / 11.11.26

                  🎥 Մ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ֆրանսիային

                  17:05 / 11.11.26

                  Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան

                  16:10 / 11.11.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Եկել է 7 համարը վերադարձնելու օրը․ Ռոնալդուի հուզիչ հրաժեշտը, աստղային արձագանքներն ու հեռացման կուլիսային պատճառը

                  17:12 / 05,11,26

                  Կարդալ ավելին

                  ՀԱՐԻ ՔԵՅՆԸ՝ ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

                  02:50 / 27,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Ռոբին Հուդի հետքերով․․․ Նյուքասլի ֆուտբոլիստի պատճառով վեց ոստիկանական մեքենա է ժամանել դեպքի վայր․ ի՞նչ էր պատահել

                  20:05 / 06.11.26

                  Կարդալ ավելին

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.