«Միլանի» պաշտպան Տեո Էռնանդեսը նախորդ տարվա հոկտեմբերին խոստացել էր, որ եթե «ռոսոներիները» մրցաշրջանի արդյունքում դուրս գան Չեմպիոնների լիգա, ինքը մազերը ակումբի գույներով կներկի։
Նախորդ մրցաշրջանում «Միլանը» երկրորդ տեղը զբաղեցրեց՝ ապահովելով իր տեղը ՉԼ-ում, իսկ Տեոն պահեց խոստումն ու մազերը կարմիր ու սև գույներով ներկեց։
«Խոստումները պետք է իրականացնել»,- գրել է ֆուտբոլիստն ինստագրամյան իր էջում տեղադրելով մազերի նոր գույնով լուսանկար։
Посмотреть эту публикацию в Instagram