Ինչպես հայտնում է As-ը, Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո Սերխիո Ռամոսը փնտրում է կարիերան շարունակելու տարբերակներ:
Ըստ աղբյուրի՝ իսպանացի պաշտպանն առաջարկներ ունի ՊՍԺ-ից, «Մանչեսթեր Յունայթեդից» ու «Մանչեսթեր Սիթիից»: Նշվում է, որ անգլիական ակումբներից Ռամոսին ավելի շատ դուր է գալիս «Յունայթեդը», ինչի պատճառը ակումբի պատմությունն է: Բայց, չնայած դրան, իսպանացին կցանկանար կարիերան շարունակել ՊՍԺ-ում:
Հաղորդվում է, որ ֆրանսիական գրանդի առաջարկն ավելի շահավետ է, քան «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը, ինչպես նաև այն ներառում է 2 տարվա պայմանագիր:
Ռամոսը Փարիզը համարում է իր և իր ընտանիքի համար առավել հարմար վայր՝ կարիերան շարունակելու համար: