«Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հաղորդում է Sport Mediaset-ը։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն իսպանացի ֆուտբոլիստին ուզում է իր թիմում տեսնել։ Ռամոսին մրցաշրջանում 7,5 մլն եվրո է առաջարկվել։ Պայմանագիրը կարող է կնքվել երկու տարով։ Նշվում է, որ Ռամոսը դեռ չի շտապում համաձայնություն տալ, որովհետև սպասում է, որ լավագույն տարբերակն ընտրի։
Հաղորդվում էր, որ Ռամոսը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։ Ֆուտբոլիստը «Ռեալից» կհեռանա պայմանագրի ավարտին։ ՊՍԺ-ում հանդես են գալիս Ռամոսի նախկին թիմակիցները՝ դարպասապահ Կեյլոր Նավասն ու կիսապաշտպան Անխել Դի Մարիան։