«Պոգոն Շչեցինի» և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Կացպեր Կոզլովսկին մասնակցել է Եվրո-2020-ի՝ Իսպանիայի հետ խաղին և ռեկորդ է սահմանել:
Կոզլովսկին փոխարինել է Մաթեուշ Կլիխին և դարձել Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Նա ԵԱ-ի խաղում դաշտ է դուրս եկել 17 տարեկան 246 օրական հասակում:
Կացպերը գերազանցել է ռեկորդը, որը սահմանվել էր 6 օր առաջ՝ Անգլիա-Խորվաթիա խաղում, երբ դաշտ էր դուրս եկել անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (17 տարեկան 346 օրական):
Հիշեցնենք՝ E խմբում բացի իսպանացիներից և լեհերից, հանդես են գալիս նաև Շվեդիայի և Սլովակիայի հավաքականները: