Անգլիական «Լիդսի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը հայտնվել է թոփ ակումբների ուշադրության կենտրոնում, հայտնում է TuttoJuve-ն:
25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալը»: «Լիդսը» պատրաստ է վաճառել իր խաղացողի տրանսֆերը՝ 30 մլն եվրոյի դիմաց:
ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում անցկացրած 29 խաղում Ֆիլիպսը դարձել է 1 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: