Իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ում։ Այս մասին հաղորդում է AS-ը։
Նախօրեին հայտնի դարձավ, որ ամսվա վերջին ֆուտբոլիստը կհեռանա «Ռեալից»։
ՊՍԺ-ում հանդես են գալիս Ռամոսի նախկին թիմակիցները՝ դարպասապահ Կեյլոր Նավասն ու կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ինչպես նաև մի քանի այլ իսպանացիներ։ Բացի դրանից, Ռամոսին դուր է գալիս, որ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն իսպաներեն է խոսում։ Խաղացողի համար կարևոր է նաև այն, որ Մադրիդից Փարիզ թռիչքի տևողությունը մեկ ժամ է։
Սերխիո Ռամոսը մադրիդյան թիմում խաղում է 2005 թվականից: Իսպանացին Արքայական ակումբի հետ միասին հինգ անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը, բազմիցս նվաճել է Իսպանիայի գավաթը և Սուպերգավաթը, երեք անգամ նվաճել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և չորս անգամ հաղթել է Աշխարհի ակումբային առաջնությունը: