Ֆուտբոլային գործակալ Մարկ Աբրեուն, որը ներկայացնում է «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի շահերը, հերքել է այն տեղեկությունը, որ ԲԿՄԱ-ն կապվել է Ֆոնսեկայի հետ.
«Ոչ-ոք ինձ հետ չի կապվել Պաուլոյի հարցով. առավել ևս, բանակցություններ չեն եղել»,-Sport24-ին ասել է Աբրեուն:
Բանակայինների գլխավոր մարզչի պաշտոնը օրեր առաջ լքեց Իվիցա Օլիչը: Այժմ պարտականությունները կատարում է Ալեքսեյ Բերեզուցկին: