Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսը, ով թիմը լքեց ազատ գործակալի կարգավիճակում, հերքել է «Սևիլյա» հնարավոր տեղափոխության մասին խոսակցությունները և բացառել է իր տեղափոխությունը «Բարսելոնա»:
«Ես չեմ տեղափոխվի «Սևիլյա», սա տարբերակ չէ: «Բարսելոնա՞»․․․ Անհնար է։ Դուք ինձ երբեք չեք տեսնի «Բարսայում»: Դեռ չգիտեմ, թե որ ակումբ եմ տեղափոխվելու:
Երբ ես իմանամ, ես առաջինը կհայտարարեմ այդ մասին: Հիմա իմ ապագայի մասին խոսելու ժամանակը չէ», — Ռամոսի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կարդացեք նաև՝ Ռամոսն արտասվել է՝ հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ