ԵՎՐՈ-2020-ը ընթացքի մեջ է: Մեկնարկել է երկրորդ տուրը:
A խմբում իրենց երկրորդ հանդիպումն անցկացրին Ուելսի և Թուրքիայի հավաքականները: Վալիացիները հաղթեցին 2-0 հաշվով: Խաղի առաջին գնդակը 42-րդ րոպեին խփեց Աարոն Ռեմզին՝ եզրափակելով Գարեթ Բեյլի փայլուն փոխանցումը: Ուելսն ամբողջ խաղի ընթացքում ուներ բացահայտ առավելություն: 61-րդ րոպեին «Ռեալի» կիսապաշտպանն ու հավաքականի ավագը վրիպեց 11 մետրից: 95-րդ րոպեին Ռոբերտսը դրեց խաղի վերջակետը՝ 2-0:
Այս հաղթանակից հետո Ուելսը 4 միավորով A խմբի առաջատարն է: Թուրքիան միավոր չունի: Երեկոյան իրենց երկրորդ խաղը կանցկացնեն Իտալիան ու Շվեյցարիան: Նույնիսկ ոչ-ոքիի դեպքում, թուրքերի համար մրցաշարը կավարտվի: