Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի վիճակահանությունը։
«Մարիբոր» — «Ուրարտու» զույգի հաղթողին երկրորդ փուլում կդիմակայի շվեդական «Համարբյու» ֆուտբոլային ակումբը, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ավարտված մրցաշրջանում «Համարբյուն» առաջին անգամ իր պատմության ընթացքում դարձել է Շվեդիայի գավաթակիր։
ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 22-ին և 29-ին։