Հայ մարզական լրագրողները ստացել են Եվրո-2020-ի իրենց հավատարմագրումները, որոնք ավելի վաղ, հասկանալի պատճառով, մերժվել էին Ադրբեջանի իրավապահների ստուգումներից հետո։
Ինչպես տեղեկանում ենք մեր գործընկեր Vnews կայքի լրագրող Կարեն Ռաֆայելյանի ֆեյսբուքյան էջից՝ թե՛ նա, թե՛ News.am-ի լրագրող Դավիթ Եղիազարյանն արդեն հավատարմագրեր են ստացել։
«Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ հարցի կարգավորման համար»,- գրել է Կարեն Ռաֆայելյանը:
Հիշեցնենք, որ խնդրի հետ կապված ՀՖՖ-ն դիմել էր ՈՒԵՖԱ և հարցն արագ լուծում է ստացել։