Կայացավ Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը, որտեղ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտին» բաժին հասավ Ուելսից «Կոնաս Կի Նոմադս» ակումբը:
Armsport-ը կապ հաստատեց «Ալաշկերտի» ներկայացուցիչ Սամվել Սուքիասյանի հետ ու փորձեց «թարմ» հետքերով ստանալ մեկնաբանություն.
«Գոհ ենք վիճակահանությունից: Ճիշտ է, ճանապարհորդությունը երկար է լինելու: Ընդհանրապես, Չեմպիոնների Լիգայում թույլ թիմեր չկան: Բրիտանական թիմերի դեմ խաղալու փորձ ունենք: Խաղացել ենք «Սելթիկի» հետ, բայց այդ թիմերը՝ կարգով, անհամեմատելի են: Մարզչական շտաբը առաջիկայում կսկսի ուսումնասիրել մրցակցին: Ուելսի առաջնությունը, անծանոթ չէ, և այդ առումով կարող ենք ասել, ր հաղթահարելի մրցակից է: Ինչ վերաբերում է նպատակին, ապա միայն մրցակցի արգելքը հաղթահարելը գոհացուցիչ արդյունք կլինի»,-ասաց Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ առաջին խաղը կկայանա հուլիսի 6/7-ին՝ մրցակցի հարկի տակ, պատասխան խաղը՝ հուլիսի 13/14-ին՝ Երևանում: