Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի 33-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է այն մասին, թե որքանով է կարևոր ազգային թիմում միասնական և ուժեղ կոլեկտիվ ստեղծելը.
«Հավաքականը երբեք կախված չի եղել ինձնից: Մնեք միշտ փորձում ենք լինել միասնական: Եթե իսկապես ուժեղ կոլեկտիվ չլինենք, հաղթանակներն ու մեր նպատակների իրագործումը իսկապես շատ դժվար կլինի:
Կարծում եմ՝ հիմա մենք ուժեղ ենք նախևառաջ որպես կոլեկտիվ: Ֆուտբոլիստների մեծ մասը երկար ժամանակ աշխատել են իրար հետ: Մենք արդեն խաղացել ենք Ամերկայի Գավաթում, այդ իսկ պատճառով խաղային փորձ ունենք: Կարծում եմ՝ ճիշտ ճանապարհի վրա ենքԼ
Այն, ինչ տեղի է ունենում Արգենտինայի հավաքականի կազմում, միշտ առանձնահատուկ է ինձ համար, դրանք կլինեն ընկերական խաղեր, որակավորման խաղեր, Ամերիկայի Գավաթ, թե աշխարհի առաջնությունում: Ես երբեք չեմ մտածել, որ այսքան խաղի կմասնակցեմ: Ես նույնիսկ չեմ մտածել այդ մասին: Ես միշտ փորձել եմ ներդնել իմ ողջ ուժերը»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք՝ Արգենտինան Կոպա Ամերիկայում կմեկնարկի Չիլիի հավաքականի հետ խաղով: Հանդիպումը կկայանա հունիսի 15-ին և կմեկնարկի 01:00-ին: