Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան ճանաչվել է Եվրո-2020-ի խմբային փուլի՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպման (3-1) լավագույն խաղացող։
Ալաբան դաշտում անցկացրեց բոլոր 90 րոպեներն ու աչքի ընկավ արդյունավետ փոխանցմամբ։ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում Ավստրիայի հավաքականը Եվրոպայի առաջնություններում ռեկորդ սահմանեց․ ավստրիացիները պատմության մեջ առաջին անգամ կարողացան եզրափակիչ փուլի խաղում երկու գոլ խփել։